Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սերժ Սարգսյանը համանախագահների հետ քննարկել է Փարիզում կայանալիք հանդիպումը

Սերժ Սարգսյանը համանախագահների հետ քննարկել է Փարիզում կայանալիք հանդիպումը
18.10.2014 | 13:33

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ-ի համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: «Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել բանակցային գործընթացին չնպաստող առկա խնդիրներին: Այդ համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել հատկապես բարձր մակարդակի բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական մոտեցումը»,- փոխանցում է նախագահի մամուլի ծառությունը:
Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ